Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը․ փակվել է ավելի քան 50 փողոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

image_750x_62836e27508e9.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: 

Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակում փակվել է ավելի քան 50 փողոց:

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր` ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»:

--00--ՀԶ             

 

 

 

 

 

Տեսանյութեր