Հավաքների համար վճարված լինելու մասին պնդումներն նպատակ ունեն խաթարելու հավաքի արժանահավատությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

․

Չալաբանին ձերբակալելու դեպքի առնչությամբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի ճանաչված փորձագետներից մեկին՝ հասկանալու համար, թե իրավաչափ է, արդյոք, Չալաբյանի նկատմամբ կիրառված պատիժը։

Պատասխան նամակում, որը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մասնավորապես ասված էր․

«Հանձնաժողովը հարցը քնննարկել է, և մեր ընդհանուր տեսակետն այն է, որ չկա վճարումն արգելելու և առավելևս այն քրեականացնելու ոչ մի օրինական պահանջ։ Հավաքի մասնակցության համար վճարված լինելու մասին պնդումներն ավելի շուտ նպատակ ունեն խաթարելու հավաքի կամ մոբիլիզացիաի արժանահավատությունը»։

Իշխանյանն ուշադրություն հրավիրեց նաև Վենետիկի հանձնաժողով ուղարկված և ԱԺ-ում ընդունված այն օրենսդրական փոփոխությունների տարընկալումների վրա։ Նրա արձանագրմամբ՝ հանձնաժողովին ուղարկված տարբերակում նշված է միայն հավաքներին հարկադրաբար մասնակցելու անթույլատրելիության մասին, իսկ նյութապես շաահգրգռելու՝ առավելևս՝ դրա տարատեսակների մասին, օրինակ՝ անվճար տրանսպորտային միջոց տրամադրելու և այլն, ոչինչ ասված չէ։ Հարկադրաբար մադրկանց հավաքներին բերելը, ինչպես նշեց իրավապաշտպանը, արգելվում է միջազգային բոլոր նորմերով։

Իշխանյանը հիշեցրեց՝ միաջզգային որևէ նորմով հավաքների ազատության իրավունքը չի ստորադասվում մարդկանց պատճառված անհարմարություններին՝ մասնավորապես՝ ճանապարհներն արգելափակելու միջոցով մարդկանց անհարմարություն պատճառելուն։

--00--ԱՀ