«Հրապարակ». Լևոն Քոչարյանի մի խումբ ընկերներ Մոսկվայից ժամանել են՝ ցույցերին մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

image_750x_627ec6a232f3d.jpg

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, հակաիշխանական բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երեւան են ժամանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի մի խումբ ընկերներ։ Մեզ ասացին, որ ապահով ընտանիքներում մեծացած, փափուկ ապրած այս տղաները Լեւոնի հետ երթերի առաջին շարքերում են՝ քայլում են, փողոց փակում, երբեմն էլ տպավորություն ստեղծում, թե Լեւոնի «ախրաննիկներն» են։ Լեւոն Քոչարյանը երեկ չհերքեց մեր տեղեկությունները:

«Ընկերներիցս մի քանիսը՝ 4-5 հոգի, այո, եկել են»,- ասաց նա՝ հերքելով տեղեկությունները, թե խոսքը մեծահարուստ տղաների մասին է, որոնք հատուկ ինքնաթիռ են վարձել․ «Սովորական չվերթով են եկել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00--ՀԶ

Տեսանյութեր