«Որևէ մեկն ինքնագլուխ քայլի չդիմի»․ ընդդիմության հանրահավաքը շարժվում է դեպի խորհրդարան 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի խորհրդարան, որտեղ ժամը 16։30-ին նախատեսված է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան․ ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարները վանկարկում են «Տեր ենք մեր հայրենիքին», «Կքշենք ներքին թուրքին»։

«Որևէ մեկը ինքնագլուխ քայլի չի դիմում։ Ով ասի՝ գնում ենք շենքերը գրավենք, պետք է քայլեր ձեռնարկենք, էդ մարդկանց հանձնում ենք ոստիկաններին»,-ասել է Վանեցյանը և ԱԱԾ-ին ու իրավապահներին հրապարակավ տեղեկացրել, որ շարունակում են խաղաղ երթը։

Հիշեցնենք՝ կես ժամ առաջ ընդդիմադիր թևի պատգամավորները Դեմիրճյան փողոցի մուտքից մտան խորհրդարան՝ մասնակցելու նիստին։ Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում չեն։ 

Ուղիղ եթերն կարող եք դիտել ստորև նեկայացվող տեսանյութում։

--00—ԼՄ