ՀՀ-ն ու ՌԴ-ն տարածքներ չեն տրամադրի միմյանց դեմ երրորդ երկրների օգտագործման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

․

Հայաստանն ու Ռուսաստանը չեն տրամադրի իրենց տարածքները չեն տրամադրի  կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար: Այս մասին ՀՀ կառավարության փոխանցմամբ ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում: 

«Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար»,- նշել են նրանք:

--00--ԱՀ