Ինչու է ԱՄՆ դեսպանը շտապել խորհրդարան․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Լին Թրեյսի

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել էր, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովում հնչեցված Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո` խորհրդարան էր շտապել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեքենան:

Թե ում հետ էր այդքան հրատապության կարգով ու հենց այդ օրը հանդիպել դեսպանը խորհրդարանում, երբ օրենսդիրը ամփոփում էր կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցը, այդպես էլ մնաց անհայտ: Հատկանշական է այն, որ խորհրդարանի պաշտոնական կայքում այդպես էլ չհայտնվեց որեւէ տեղեկություն` ընդհանրապես ԱՄՆ դեսպանի այցի եւ որեւէ հանդիպման մասին:

Այդուհանդերձ, նշենք, որ երբ ԱՄՆ դեսպանի մեքենան կանգառել էր ԱԺ-ի բակում, խորհրդարանում էր դեռ գտնվում Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ