Հետաքրքիր ղեկավար է Փաշինյանը, առավոտ 8-ին գնում է գործի, այլ տեղեր չի գնում, մտավորականի կենցաղ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հետաքրքիր քաղաքական գործիչ է», ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում։ Այս մասին խորհրդարանում 24News-ի և «Առավոտ»-ի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը։ 

«Մի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկի հասցեին ավելորդ բան չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ ութին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում բացի պետական պարտադիր այցերից, բավականին լավ է լսել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում, որովհետև նրա կենցաղը մտավորականի կենցաղ էր, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ», - հայտարարել է նա։ 

Ըստ Սուքիասյանի, «ինքը պայմանավորվածություններ չի խախտում, հստակ կարողանում է ոչ ասել, ասել՝ չէ, սա չի լինի», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։