Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13,  24News

 

և

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-ից 13-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։

--00--ՍԳ