Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հասարակական

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 21-ին անցկացվել են մասնագիտական մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների գիտելիքները, կատարելագործվել նրանց մասնագիտական հմտությունները։ Անձնակազմն իրականացրել է ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:

--00--ԿԿ