Ալիևի հետ կոմպրոմիսի ենք եկել․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ու սահմանազատման աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Բրյուսելում Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ, որի արդյունքներով, ըստ վարչապետի, 2 հարցի վերաբերյալ կայացվել է որոշում։

«Առաջին․ 2 երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ։

Ի՞նչ է սա նշանակում․ սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,-ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև հայտնեց, որ Բրյուսելում քննարկում է ծավալվել նաև Փառուխի շուրջ, բաց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի գնահատականը։ Ավելին, վարչապետն այդ թեմային անդրադարձը պատեհ չի համարել  բրյուսելյան հարթակում, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանամումների ներժուխման մասին է, ուստի այդ հարցը հարկ է համարել քննարկել ՌԴ գործընկերների մասնակցությամբ։

«Հաջորդ որոշումը որ կայացվեց մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր։ Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ առաջինը բուն դելիմիտացիայի, սահամանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության կայունության ապահովումը, որի շուրջ կողմերը կոմպրոմիսային որոշման են հանգել։