Դատավոր Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր  շարունակվեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ 
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ Գևորգյանին ս․թ․ ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։  
 
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազներն առարկեցին, հիշեցնելով, որ նախկինում դատարանը մերժել է Գևորգյանի նմանատիպ միջնորդությունները։  
 
Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։

--00--ՍԳ