Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կինն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հասարակական

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գեւորգյանն (նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կին) ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը եւ անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գեւորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ եւ շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գեւորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ։

Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է եւ վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան»,-նշում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին, որտեղ ամբաստանյալի կարգավիճակ ունի նաեւ Արմեն Գևորգյանը, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատարանում հրապարակել էր Գեւորգյանի կնոջ առողջական  վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի դեմ պաշտպանության կողմը բողոքում էր։

--0--ԿԿ