Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է ՀՀ-ի ու Ֆրանսիայի դրոշների գույներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

․

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։

--00--ԱՀ