Ռոնալդուի որդին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակադեմիայի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Սպորտ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի որդին` Ռոնալդու կրտսերը, պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակադեմիական թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Ռոնալդու կրտսերը ակադեմիայի թիմի կազմում հանդես կգա 7 համարի ներքո, ինչպես իր հայրը: Նա 11 տարեկան է և ավելի վաղ հանդես է եկել իտալական «Յուվենթուս»-ի պատանեկան թիմի կազմում:

--00--ԿԿ