Հայրենադարձված ութ գերիներն այս պահին Քննչական կոմիտեում են՝ հարցաքննության

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

գերիներ

Այսօր վերադարձած ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նրանք գտնվում են ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

Հիշեցնենք, որ ութ հայ ռազմագերիները հայրենադարձվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը և հայտնել վերադարձված հայ ռազմագերիների անունները.

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Նրանցից չորսը Շիրակի մարզից են։

Հայրենադարձված վերիների մի մասը գերեվարվել էր 2021թ նոյեմբերի 16-ին՝ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

--00—ՄՀ