Պատերազմի ընթացքում հայերին ծաղրող և հայհոյող Մորգենշտերնը պատրաստվում է ՀՀ-ում մենահամերգի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

քահանա

 Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթափի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»:

  --00—ՄՀ

Տեսանյութեր