ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին գրել է Hraparak.am-ը:
Նա այդ պաշտոնին է 2017 թվականի փետրվարի 28-ին, երբ դեռեւս պալատը կոչվում էր վերահսկիչ պալատ։ նա նշանակվել էր Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ Յոլյանը շախմատիստ է եւ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ոմանք զարմանում էին, որ հեղափոխությունից հետո նա երկար ժամանակ այդ պաշտոնին էր։
--00—ՍԳ