Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Beeline Armenia ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

«Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար» , - հայտնում են ընկերությունից։

Տեսանյութեր