Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել գործող նախագահի շուրջ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News   

Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր բնակիչներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Նազարբաեւն այժմ Նուր-Սուլթանում է։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա թռել է Չինաստան։

--00—ՄՀ