ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստան և Արցախ այցերից

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

պետդեպ

ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստան և Արցախ այցերից։

Պետդեպի տարածածա հայտարարությունում ասվում է, որ Հայաստանում բարձրացել է կորոնավիրուսով վարակման ռիսկը՝ հասնելով մինչև երրորդ մակարդակի։ Իսկ Լեռնային Ղարաբաղ այցերը ոչ ցանկալի են զինված հակամարտության պատճառով, որտեղ ընթանում են հրաձգություններ, կան զոհեր։

Պետդեպը կոչ է անում խուսափել շփման գծին մոտ ճանապարհներից ու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմաններից, քանի որ ԱՄՆ-ն չի կարող Լեռնային Ղարաբաղում իր քաղաքացիներին ցուցաբերել արտակարգ օգնություն, քանի որ ԱՄՆ կառավարական ծառայողներին արգելված է այցելել այնտեղ։

--00—ՄՀ

Տեսանյութեր