Քաշքշուկ, վեճ ու հրմշտոց Փարաքարում․ ոստիկանների ու ցուցարարների միջև իրավիճակը լարված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Փարաքար համայնքում շարունակում է իրավիճակը լարված մնա։ Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին։ Նրանց թիվը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, 10 է։

Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ժամը 10:00-ին Փարաքարի համայնքապետարանում նախատեսված էր «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը:  Մինչդեռ «Ապրելու երկիր» կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ հայտնել էր, որ ժամը 12:00-ին իրենց թեկնածուի՝ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունն է:

Նշենք, որ ցույցի վայրում են «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր անդամներ Մանե Թանդիլանը և Մեսրոպ Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։