Գրագողության մեջ կասկածվող ՔՊ-ականն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Երևանի պետական համալսարանի խորհուրդն ուրբաթ կայացած փակ նիստի ընթացքում 19 կողմ և 5 դեմ ձայներով ԵՊՀ ռեկտոր ընտրեց նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը վերջին մի քանի ամիսներին նշանակվել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ։ 
Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կային, որ Հովհաննես Հովհաննիսյանի գիտական թեզը գրագողության արդյունք է, իսկ ԵՊՀ կանոնադրությունն էլ հատուկ փոխել են, հանելով պրոֆեսորի գիտական կոչում ունենալու պարտադիր դրույթը, որպեսզի իշխանությունները Հովհաննիսյանին կարողանան ռեկտոր դարձնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։