Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 10/11-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 16:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱԹ