Բելառուսը պատրաստ է մասնակցել ԼՂ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում շինաշխատանքներին

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Մակեյ

Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Վլադիմիր Մակեյը բանակցություններ են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Կողմերը քննարկել են համագործակցության ծրագրերը, ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների կատարման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնման աշխատանքները»։

Մակեյը Բայրամովին վստահեցրել է` «Մինսկը պատրաստ է մասնակցել այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներին»։

--00--ԱԹ

Տեսանյութեր