Պետք չէ ինձ ընտրության առաջ դնել, թույլ չեմ տա կործանել Բելառուսը․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը դեմոկրատական կամ ուժային մեթոդով կարգավորելու հարցում ընտրություն կատարելուն դեմ է, քանի որ դեմոկրատական մեթոդներով առաջնորդվելու դեպքում երկիրը կորցնելու վտանգ կառաջանա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Պետք չէ ինձ ընտրության առաջ դնել։ Եթե ես ինձ դեմոկրատի պես պահեմ, ցույց կտամ, թե փափկասուն եմ, և ընդհանրապես երկիրը կորցնելու հնարավոր տարբերակ կունենամ։ Եվ այդ ժամանակ կանիծեն ինձ: Որևէ մեկը ինձ ու մեզ բոլորիս չի ների Բելառուսի ոչնչացումը: Մեկ այլ տարբերակ. ինձ պարզապես դրդում են, որ իրավիճակին ինչ-որ ուժային լուծում տամ», - ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչքի  թույլ չի տա կործանել Բելառուսը։ 

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայանալու են նախագահական ընտրությունները: Լուկաշենկոն մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:

--0—ՄՀ