Իշխանությունը թող գնա շրջափակված գյուղերում ապրի և ամեն օր Կապան- Ճակատենով երթևեկի

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Սոչիի հայտարարության մեջ չկա գերիների վերադարձի մասին որևէ կետ, ինչը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ամրագրված էր, բացի այդ ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը իրականացված են, բացի՝ ճանապարհների ապաշրջափակումից, այսինքն՝ ադրբեջանական կողմը այս թեման փակել է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Անդրադառնալով Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածների փակ լինելու պատճառով գյուղերում առաջացած խնդիրներին՝ պատգամավորը նկատեց, որ Գորիսի՝ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը և Կապանի վեց գյուղ շրջափակման մեջ են. 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կարող է ասել՝ դա շրջափակում չէ, բայց երբ գյուղից քաղաք հասնելու համար մարդը ստիպված է 150 կմ կտրել անցնել, դա շրջափակում չէ, ի՞նչ է: Ուսուցիչները, երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև Կապան- Ճակատեն այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ: Իշխանությունը թող գնա շրջափակված գյուղերում ապրի և ամեն օր Կապան- ճակատենով գնա, որ  հասկանա այդ մարդիկ ինչ  վիճակում են»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր