Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Աշխարհ

Առնվազն երեք մարդ զոհ Է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել Է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Եվս վեց մարդ հրաձգության հետեւանքով տուժել Է, այդ թվում՝ մեկ ուսուցիչ:

Բոլոր զոհվածները դպրոցի աշակերտներ են: Գնդակոծության մեջ կասկածվողը ձերբակալվել Է: Այն դպրոցի 15-ամյա աշակերտ Է:

Ոստիկանները ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակ: Նախնական տվյալների համաձայն, հրաձիգը գործել Է միայնակ:

Ներկայում ոստիկանները զննում են դեպքի վայրը: Բացառված չԷ, որ զննության ժամանակ Էլի զոհեր կգտնվեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԿԿ

Տեսանյութեր