Երբ Pegasus-ով վարակում են հեռախոսդ, լսում են խոսակցություններդ, կարող են միացնել տեսախցիկդ և այլն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

Ես ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ Մասնագետներն իմ հեռախոսի փորձաքննություն, զննում են անցկացրել, որի ընթացքում հայտնաբերվել են անհերքլի փաստեր՝ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը։ Այս մասին ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբացկության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Քանի դեռ Apple ընկերությունից և ևս մի քանի մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող կազմակերպություններից հաստատում չունեինք, չուզեցի դրա մասին բարձրաձայնել։ Երեկ երբ ստացա նամակը, որոշեցի հանրայանցնել այն տեղեկությունները, որոնք մեզ հասու էին դարձել դեռևս այս տարվա սեպտեմբերին »,- ասաց Վանեցյանը։

Ըստ նրա՝ Pegasus ծրագօրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության  ներքո գտնվող ծրագիրը, NSO group ընկերությունը որոշակի դրամի դիմաց բաժանորդագրում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ

Տեսանյութեր