Թշնամին կարող է լսել ոչ միայն բջջային կապը. փորձագետը զգոնության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

գաղտնալսում

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Արդեն աշխարհն էլ գիտի, որ մեր դեմ այսօր Թուրքիան է կռվում։ Թուրքիան նաև օգտագործում է իր ձեռքի տակ եղած բարձր տեխնոլոգիաները։ Էն թուրքական կայքի մասին չխոսեմ, որ ազգովի միացանք դրան , ուրիշ բանի մասին եմ ուզում ասել։

Թյուր կարծիք կա, որ միայն բջջային կապը կարող է լսել թշնամին, պետք է հիասթափեցնեմ, որ այդպես չէ։ Լսում են մեսենջերով, վայբեռով, վաթսապով, տելեգրամով, մի խոսքով ցանկացածով։ Երբ թշնամին որևէ գործողություն է անում, իսկույն սկսում է որսալ այդ տարածքի խոսակցությունները։

Ուստի խնդրանք, հորդոր և պահանջ․

Աշխատեք չխոսել ռազմական թեմաներից, գրավելուց, հանձնելուց, զոհերից, վիրավորներից, տեխնիկայի շարժից, կրակելու տեղից (օրինակ ասում են՝ էս ինչ տեղում է տեղակայված էս ինչ բանը): Չեմ խոսում համացանցում գրառումների , քոմենթների կարևորության մասին։ Ձեր ամեն մի խոսքը կարող է մի զինվորի, սպայի , խաղաղ բնակչի կյանք արժենա, զերծ մնացեք կապի ցանկացած միջոցով նմանատիպ հարցերի մասին խոսալը, քննարկումը։ Դա կլինի Երևանի կենտրոնում, թե սահմանամերձ բնակավայրում։ Ամեն մեկիցս է կախված մեր բանակի հաջողությունը․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»:

--00--ԱԹ