Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՄԻՊ աջակցությամբ տեղափոխվել է կացարան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

միպ

 Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:

Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:

Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։

 --00—ՄՀ