Փաստահավաք աշխատանքների արդյունքներն անգլերենով ինտերակտիվ՝ Google Earth-ի քարտեզի վրա․ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

․

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը․ «Հրապարակում եմ՝
1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա`

Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով մարդու իրավունքների պաշտպանության համար:

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):

Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին»:

--00--ԱՀ