«Օպել»-ը բախվել էր կայանված «ԿամԱԶ 53213»ին. «Օպելի» 20-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վթար

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանված «ԿամԱԶ 53213» բեռնատարի. «Օպելի» 20-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Օպելի» 20-ամյա ուղևոր Թաթուլ Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ