ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը արձակուրդ կտրամադրվի միայն ուսումնական հատվածին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, սիրելի ուսանողներ,

հաշվի առնելով Covid-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ բուհի միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ:

Տեղեկացնեմ որ ուսումնական հետագա պրոցեսի կազմակերպման ձևաչափի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի 29.10.2021 թվականին` ԵՊԲՀ պաշտոնական կայքի և ՖԲ-յան էջի միջոցով»:

--00--ԱԹ

Տեսանյութեր