ԵՊԲՀ դասախոսներ, գիտնականներ ու պրոֆեսորներ տեղեկացրել են, որ միանալու են վաղվա գործադուլի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News

ԵՊԲՀ

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։

 Համալսարանականները բոլորին կոչ են անում այս պայթունավտանգ պահին իրավիճակը գնահատել սթափ և որևէ կերպ անհամերաշխության ու պառակտման փորձեր չնախաձեռնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասադուլի մասնակիցների շրջանակում կան նաև բուժաշխատողներ, ապա իրականացվել են գործընթացներ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և քաղաքացիների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին շուրջ 300-ից ավելի բուժաշխատողների՝ ՀՀ-ից և Սփյուռքից, կոչին ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների և կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման պահաջին:

 

 --00—ՄՀ