ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դառնում կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է «ՏԻՄ ընտրությունների դասերը» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում թվարկվում են մի շարք դիտարկումներ, որոնք, ըստ Խմբի, այդ դիտարկոմները շատ ավելի կարևոր են, քան այն, թե ընտրությունների արդյունքում որ համայնքում ով ընտրվեց համայնքապետ:

«Ո՞վ հաղթեց» կամ«Ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։

Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։

1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կտրել։

2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։

3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։

4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։

5. Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և  միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։

6. Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.

- Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։

- Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։

7. Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու՝ թե իշխանության, թե խորհրդարանական ընդդիմության իրավունքները։

8. Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։

9. Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։

--00--ԿԿ

Տեսանյութեր