ԱԺ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կայացած չեն, համապատասխանում պետության շահերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը օրերս է վերադարձել Արցախից, պատմում է՝ Արցախում կենցաղն ու առօրյան փոխված են, մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, հոգեբանական վիճակն էլ լուրջ է: 24News-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում կարիքների գնահատման առումով հապաղում է նկատել: 

«Խորհրդարանական արտահերթ հավանական ընտրություններն ամենակարևորը գուցե լինեն, բայց կարևոր է նաև՝ ովքեր են մասնակցելու դրանց: Նոր ԱԺ-ն այլ որակ պետք է ունենա, ու չձևավորվի սրա- նրա երաշխավորած անձանցով: Այժմ ես այն կարծիքին եմ, որ ԱԺ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կայացած չեն ու չեն համապատասխանում պետության շահերին»,-ասաց Հովսեփյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ