Մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

վթար

Մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքները, որը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և  ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից։

Ֆորումի շրջանակում այսօր անցկացվում են կլոր սեղաններ հետևյալ թեմաներով՝

«Եվրասիական գործընկերության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
• «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
• « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
• «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»
•«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում։

Վաղը կանցկացվի պլենար նիստը, որին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը` հեռակապի միջոցով։

Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

--00—ՄՀ