Նորվեգիայում տղամարդը նետ ու աղեղով հինգ մարդու է սպանել, երկուսը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

նետ

Նորվեգիայի Կոնսբերգ քաղաքում հանցագործը նետ ու աղեղով հարձակվել է մարդկանց վրա․ հինգ մարդ զհվել է, երկուսը՝ վիրավոր է։

«Ցավոք, պետք է հաստատենք, որ կա հինգ սպանված և երկու վիրավոր։ Տուժածներից մեկը ոստիկան է, որը ազատ ժամանակ գտնվել է խանութում։ Այժմ նա հիվանդանոցում է մյուս տուժածի հետ միասին»,- ասել են ոստիկանությունից։

Հարձակվողի մասին հայտնի է, որ նա 30 տարեկան է, Դանիայի քաղաքացի, բայց ապրում է Կոնսբերգում։

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։

 --00—ՄՀ

Տեսանյութեր