ՄԱԶԾ-ն աջակցում է ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին․ Ալեն Սիմոնյանն ու Նաթսվլիշվիլին հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

արտակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է կառույցի հետ ՀՀ Ազգային Ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  վերահաստատել է  խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր եւ մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները: 

--00—ԼՄ