Ղարաբաղյան պատերազմի արդյունքները միանշանակ չեն․ հակամարտությունը վերադարձավ 1991 թվական

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ադրբեջանում կարծում են՝ պատերազմն ամբողջությամբ դեռ չի ավարտվել, քանի որ ԼՂՀ-ն դեռ գոյություն ունի, և նրանց տարածքում կան օտարերկրյա զորքեր: Ղարաբաղյան պատերազմի արդյունքը միանշանակ չէ, հակամարտությունը, ըստ էության, վերադարձել է 1991 թ.: Այժմ իրավիճակը կվերադառնա բանակցային գործընթացին:

«Արցախի կարգավիճակի խնդիրը կլուծվի ավելի ուշ, այս պահին անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել, և դրանք հաղորդակցական և տնտեսական կապերն են»,-կարծում է Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

«Դիրքորոշում» Սերոբ Օհանյանի հետ ծրագրի շրջանակում քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացող դերն ու ներկա իրավիճակում Իրանի գործոնը:

Տեսանյութեր