«Աշխարհին հետաքրքրում է ոչ թե Ղարաբաղը, այլ փողը». «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ:

Հոդվածագիր Անտոն Լիսիցինը ներկայացնում է ԼՂՀ-ի կրթության, գիտության և մշակույթի նախարարության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովի և լուսավորության փոխնախարար Միխայիլ Համբարձումյանի երկխոսությունը, և նկատում, որ Օսիպովը խոսում է իրավիճակի մասին այնպես, որ թվում է՝ գրականության բաց դաս է տալիս՝ լավ փոխանցված ձայնով և հմուտ ինտոնացիայով:

Հոդվածից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

«Այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես օրագրում գրել եմ. «Անիծյալ պատերազմ»», - նա ցույց է տալիս սեղանի վրա դրված օրացույցը: Պատուհանից դուրս լսվում են ռմբակոծություններ. Ղարաբաղի ՀՕՊ-ը պայքարում է Ստեփանակերտի երկնքի համար:

Երբ Օսիպովը նշում է, որ իր աշակերտներն առաջնագծում են, ձայնը կտրվում է: Համբարձումյանը նրան ուշադիր լսում է և խախտում մենախոսությունը` թեմա բացելով աշխարհի արձագանքի մասին: Համբարձումյանի որդին առաջնագծում է:

«Երբեմն զարմանում եմ ձեզ վրա, Ռուբե՛ն Ալեքսանդրովիչ: Աշխարհը թքած ունի, Ղարաբաղը աշխարհին հետաքրքիր չէ: Աշխարհը հետաքրքրված է փողով, բայց մենք փող չունենք», - կտրուկ ընդհատում է նա իր գործընկերոջը:

Օսիպովը նոր հիմնավորում է բերում. «Ահա մի տարեց կին շրջում է քաղաքում: Եթե նա ռմբակոծության տակ ընկնի, ինչ-որ մեկը դրանից օգուտ կունենա՞»:

«Կունենա,-սառնասրտորեն պատասխանում է Համբարձումյանը,-ինչ-որ մեկը ավելի շատ գումար կաշխատի զենքի վաճառքից»:

Բայց չէ, որ Ադրբեւանն իր ճիշտն ունի, և այնտեղ ևս ուզում են վերադարձնել փախստականներին իրենց տներ: Այս Արտահայտությունից հետո փխնախարարի ինքնազսպումը միանգամից անհետանում է:

«Բաքվում չկա փախստականների մեծ համայնք: Նրանք խոսում են միլիոնից, թեև հենց իրենց իսկ վիճակագրությամբ Զանգելանում ապրել է 3500 մարդ, իսկ հիմա հաշվում են 80 հազար: Չէր կարող այստեղ 1 միլիոն մարդ ապրել»:

«Եվ հետո ինչո՞ւ նրանք չեն հիշում մեր փախստականների մասին... Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից»,-վրդովվում է Համբարձումյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ապրել Ադրբեջանում, Օսիպովն ու Ամբարձումյանը միաբերան պատասխանում են՝ ո՛չ:

Հոդվածն առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ