ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։
Հայ֊իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։
--00--ԱԹ