ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Աննա Հակոբյանը մասնակցել է հանրապետական ամենամյա «Կողք-կողքի» ներառական երաժշտական-արտ փառատոնին: Այս մասին վարչապետի տիկինը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Հակոբյանը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել:
«Երեկ մասնակցեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հովանու ներքո մեկնարկած հանրապետական ամենամյա «Կողք-կողքի» ներառական երաժշտական-արտ փառատոնին:
Փառատոնի մասնակից հաշմանդամություն և տարբեր զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներն ու պատանիները ցուցադրեցին իրենց երաժշտական և արտ կարողությունները»,- ասված է գրառման մեջ:
--00—ԼՄ