Մեղրաձորում ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից: 

Արդեն իսկ ասֆալտապատվել է Փյունիկ բնակավայրի շուրջ 350 մ երկարությամբ ճանապարհահատված: Ընթացքի մեջ է Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատումը:

Աշխատանքներն իրականացվում են չորս առանձին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:

--00—ԼՄ