Ծաղկաձորում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները. արժեքը՝ 74,7 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ճանապարհ

«Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են կառավարության՝ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ ռոմանոս Պետրոսյանը:

«Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է համայնքի Վ. Հարությունյան փողոցը:

Հիշեցնեմ, որ աշխատանքների մի մասն իրականացվել էր նախորդ տարի:

Ի դեպ, 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք Ծաղկաձորում իրականացնել նաև ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 96.6 մլն դրամ արժողությամբ»,-գրել է մարզպետը, ապա հավելել #ԷտալոնայինԿոտայք #Ծաղկաձոր_համայնք հեշթեգերը: