46-ամյա վարորդը Ford-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել բնակչի տան հողամասում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

վթար

Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։

Վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ