ՊՆ նախարարը մտերիմներին ԳՇ-ից տեղափոխում է իրեն ենթակա վարչություններ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

քաղաքական

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ:

Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ:

Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է Զու գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն:

Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ,
որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--0--ԿԿ