Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News 

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել աֆղանական խնդիրների երկկողմ համակարգումը։

Բացի այդ կողմերը անդրադարձել են ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության հարցերին մասնավորապես էներգետիկ ոլորտում:

Էրդողանը ցավակցություն է հայտնել 2021 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Be-200ES ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներ:

 --00—ՄՀ