ԱԺ 1-ին նիստին «Հայաստան»-ը եկել է կալանավորված համայնքապետների լուսանկարներով շապիկներով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է։ Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքապետների լուսանկարներով շապիկներով։

Նշենք, որ կալանքի տակ են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս