Կարեն Մուրադյանը հեռացավ Արարատից

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

Մուրադյան

«Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հեռացել է թիմից: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Տեղեկացնում ենք, որ լրացել է Կարեն Մուրադյանի և Արարատի միջև պայմանագրի ժամկետը։

Կիսապաշտպանն ավարտել է իր ելույթներն Արարատի կազմում։

Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել մեր ակումբին. նա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությանը դաշտ է դուրս եկել 7 անգամ։

Արարատը շնորհակալություն է հայտնում Կարեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում։

 --00—ՄՀ  

Տեսանյութեր